Մեծագույն ցավով տեղեկացա ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի մահվան մասին. Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցություն է հայտնել ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի մահվան կապակցությամբ:
«Մեծագույն ցավով տեղեկացա Ազգային Ժողովի պատգամավոր, Հայաստան դաշինքի անդամ, ՀՅԴ անդամ Մհեր Սահակյանի մահվան մասին: Անկեղծորեն խորին ցավակցությունս եմ հայտնում նրա ընտանիքին և հարազատներին: Աստված թող հոգին լուսավորի»,- նշել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 13-ին, Տիգրանաշենի ոլորաններում տեղի ունեցած ավտովթարից մահացել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը: