top of page

Հայաստանի ֆուտզալի հավաքականը նվաճեց ԵՎՐՈ 2026-ի ուղեգիր

Ֆուտզալի Հայաստանի ազգային ընտրանին այսօր ընդունել էր Ղազախստանի ընտրանուն։ Մեր թիմը հաղթեց 4-2 հաշվով և զբաղեցրեց առաջին տեղն իր խմբում։ Հայաստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի ֆուտզալի Եվրոպայի առաջնությանը։

Հայաստանի հավաքականի կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել Նիկիտա Խրոմիխը, ևս մեկ գոլ խփել է դարպասապահ Ալբերտ Աղաջանովը։

ՈՒԵՖԱ Ֆուտզալի ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում Հայաստանի հավաքականն ընդգրկված էր 6-րդ խմբում, որտեղ մեր մրցակիցներն են Ալբանիան, Դանիան և Ղազախստանը։

Խմբերում 1-ին հորիզոնականը զբաղեցրած 10 երկրների հավաքականները նվաճում են ԵՎՐՈ-ի ուղեգիր, որտեղ նրանց միանում են եզրափակիչ փուլը հյուրընկալող Լատվիան և Լիտվան։ Իր հերթին մնացած չորս ուղեգրերը կվիճարկեն խմբերում երկրորդ տեղը գրաված հավաքականները։ Հիմնական փուլում երկրորդ հորիզոնական զբաղեցրած լավագույն 8 հավաքականները հանդես կգան փլեյ-օֆֆում։

1/2525
bottom of page