Ինչո՞ւ չի կարելի շատ մանդարին ուտել
Կանանց խորհուրդ է տրվում մեկ անգամց ուտել ոչ ավելի, քան 150, իսկ տղամարդկանց՝ ոչ ավելի, քան 200 գրամ մանդարին։ Այս մասին ասել է սննդաբան, առաջին կարգի գաստրոէնտերոլոգ և սննդային վարքագծի հոգեբան Նուրիա Դիանովան։
Նրա խոսքով՝ մանդարինները շատ օգտակար հատկություններ ունեն։ Դրանք պարունակում են բազմաթիվ վիտամիններ, որոնք մեզ այնքան անհրաժեշտ են ձմռանը, այդ թվում՝ C վիտամին:
Մանդարիններն ունեն մի բան, որը չունեն բանանն ու խնձորը՝ անուշաբույր յուղեր, որոնք բարելավում են ձեր տրամադրությունը: Ենթադրվում է, որ մանդարինի բույրը, ինչպես շատ ցիտրուսային մրգերինը, բուժում է և որոշակի ազդեցություն ունի հոգեկան ներաշխարհի վրա:Ի թիվս այլ բաների, մանդարինները համարվում են մանրաթելի լավ աղբյուր, որը կարող է օգնել պահպանել առողջ քաշը և ստամոքս-աղիքային տրակտի նորմալ աշխատանքը: Բացի այդ, ցիտրուսային մրգերը պարունակում են հակաօքսիդանտներ, ինչը նշանակում է, որ նրանք աշխատում են ազատ ռադիկալների դեմ:
Այնուամենայնիվ, չպետք է չարաշահել այս ուտելիքը: Դիանովայի խոսքով՝ մանդարինները պարունակում են հիստամին՝ ամինաթթու, որը խթանում է ալերգիկ ռեակցիաները, ինչպես նաև բաղադրիչներ, որոնք ուժեղացնում են դրա արտադրությունը։
Մանդարին ուտելուց առաջ անհրաժեշտ է դրանք կշռել։ Կանանց համար բավարար է 150 գրամ, իսկ տղամարդկանց համար՝ 200 գրամ։ Եթե դուք ավելի շատ օգտագործեք, կարող է ցան առաջանալ, ինչպես նաև ստամոքսի կծկումներ և թուլություն։ Ավելի լավ է մանդարին ուտել երկու օրը մեկ, քանի որ բազմազանությունն առողջության գրավականն է։Հավելենք, որ ցիտրուսային մրգերի օգտագործումը խորհուրդ չի տրվում աղեստամոքսային տրակտի հիվանդությունների դեպքում։