top of page

Արդյո՞ք Գևորգ Պապոյանը ստացել է էկոնոմիկայի նախարար նշանակվելու առաջարկ

  • Writer: SMM Hub
    SMM Hub
  • Feb 19, 2024
  • 1 min read

Այսօր ՔՊ—ական պատգամավորին լրագրողները մի շարք հարցեր ուղղեցին, սակայն էկոնոմիկայի նախարարի թափուր պաշտոնի մասին տեղեկություններն ու ՔՊ-ի պլանները այդ մասով  ճշտելն առաջնային էր։ Պապոյանը նշեց, որ այս պահին ոչ մի որոշում չկա, նախարարի ընտրության հետ կապված կուսակցությունում քննարկում էլ չի եղել։ Ապա հարցին այն մասին,  որ իր անունն էլ է շրջանառվում, Գևորգ Պապոյանը նշեց, որ ինքը նման առաջարկ չի ստացել և չմեկնաբանեց այլևս։


ՔՊ-ական պատգամավորների ոճի մեջ է սեփական անունը շրջանառել և տարածել, ապա հերքել, որ իրենք կապ չունեն։ Հիշենք՝ Արեն Մկրտչյանի Լոռու մարզպետ նշանակվելու խոսացկությունները, որոնք ըստ ամենայնի տարածում էր հենց ինքը՝ Մկրտչյանը։


ՔՊ-ական պատգամավոր Պապոյանը նշեց նաև, որ ԱԺ հանձնաժողովի նախագահի աշխատանքը պակաս պատասխանատու չէ, քան նախարարի աշխատանքը։ Դրանք նույն կարգի պատասխանատու աշխատանքներ են։ Այսինքն էկոնոմիկայի նախարարություն ղեկավարելն ըստ Պապոյանի հավասարազոր է լինել Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին, երբ տվյալ հանձնաժողովում որոշվում և ընդունվում են միայն ՔՊ-ին հաճո որոշումներ։


Իր խոսույթը վերլուծելիս պարզ է դառնում, որ թուրք-ադրբեջանական խմբակը շարունակում է հող նախապատրաստել սահմանադրության փոփոխության համար, ասելով, որ ամենը միայն ներքին գործն է և չկա որևէ արտաքին ազդեցություն, սակայն պարզից էլ պարզ է, որ արտաքին հովանավորների պահանջն են կատարում միայն, քանի որ Սահամանադրության փոփոխությունից հետո միայն կկարողանան փակել Արցախի էջը և դառնալ թուրքական վիլայեթ, քանի որ խաղաղության պայմանգիր թշնամուն պետք չէ, այն պետք է միայն ՔՊ-ականներին, որպեսզի իրենց խոսույթը շարունակեն Խաղաղության դարաշրջանի մասին։ Պատերազմից հինգ է պակաս և ՔՊ—ն իր ոճի մեջ է, ներքին թատրոնն այնքան լավ պետք է բեմադրի, որ բոլորի ուշադրությունը շեղի արտաքին սպառնալիքներից և անի իր սև գործը։


1/2621
bottom of page