Ողբերգական պատահար. թեթև ինքնաթիռ է վթարվել ԱՄԷ-ում. կա 2 զոհ
ԱՄԷ-ի ափերի մոտ թեթև ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել. հայտնում է WAM գործակալությունը։
«Ալ Ջազիրա ավիացիոն սպորտային ակումբին պատկանող թեթև ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ռաս ալ-Խայմա էմիրության ափերի մոտ, օդաչուն և նրա ուղեկիցը զոհվել են», - ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:
Ինչպես նշում է WAM-ը՝ ԱՄԷ-ի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը հղումով, իրավասու մարմինները հետաքննում են միջադեպի պատճառները։ Քաղաքացիական ավիացիայի վարչությունը ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին։
Նշենք, որ սա թվով 4-րդ ավիավթարն է այսօր:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ կործանվել է Մուան թռչող Boeing 737-800 ինքնաթիռը. նախնական հաղորդվում է 151 զոհի մասին: Ինքնաթիռի կործանման պահը՝ այստեղ
Ավելի ուշ հաղորդվեց ևս մեկ պատահարի մասին: Pal Airlines ավիաընկերության Air Canada Express 2259 չվերթի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Հալիֆաքսի օդանավակայանում: Կադրերը՝ այստեղ
Իսկ Ամստերդամ մեկնող չվերթը Օսլոյի օդանավակայանում վթարային վայրէջքից հետո դուրս էր եկել թռիչքուղուց: