Պլասիդո Դոմինգոն ոգեւորված է Հայաստանում իր առաջիկա ելույթի համար
Աշխարհահռչակ իսպանացի օպերային երգիչ եւ դիրիժոր Պլասիդո Դոմինգոն ոգեւորված է Հայաստանում իր առաջիկա ելույթի համար։
«Անհամբեր սպասում եմ Հայաստան վերադառնալուն. 2024 թվականի հոկտեմբերի 8-ին հանդես կգամ 2022 թվականի «Operalia»-ի հաղթող Ջուլիանա Գրիգորյանի եւ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Դոմինգոն։