top of page

«Ես թիմի մարդ եմ». Շիրակի մարզպետը տեղյակ չէր, որ իրեն հանում են աշխատանքից

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը տեղյակ չէ, որ իրեն հեռացնելու են մարզպետի պաշտոնից:

«Ես այս պահին նման տեղեկատվություն չունեմ»,- այսօր՝ առավոտյան կառավարության շենքի մոտ լրագրողներին ասաց մարզպետը՝ անդրադառնալով տեղեկություններին, որ մարզպետ է նշանակվելու Դավիթ Առուշանյանը, ով երեկ արդեն հրաժարվել է պատգամավորի մանդատից:

Նա հերքեց, թե ինքը արդեն SMS է ստացել վարչապետից. «Ոչ, նման խոսակցություն չկա։ Եթե նման բան լինի, ես միանշանակ ձեզ տեղյակ կպահեմ, այս պահին որևիցե տեղեկատվության չեմ տիրապետում»,-ասաց Մուշեղ Մուրադյանը:

Հարցին՝ մտավախություն չունե՞ք, որ ձեզ պաշտոննկ կանեն, նա արձագանքեց. «Ես իմ թիմի կողքին գտնվող մարդ եմ, անկախ ամեն ինչից՝ երբ  կլինի, ինչպես կլինի, ես թիմի մարդ եմ: Եթե իմ ղեկավարը կորոշի, որ ես պետք է չաշխատեմ Շիրակի մարզպետի պաշտոնում, ուրեմն չեմ աշխատի, ինչի՞ մասին է խոսքը»:

bottom of page