top of page

«Գրիգորիչն ինձ պատժում էր, մի անգամ ասաց՝ դու հեռացված ես թատրոնից». Քրիստինե Պեպելյան

«Ես ամենափոքրն էի, ով ընդունվեց Երգի պետական թատրոն, 17 տարեկան էի, չէի հասկանում, որ ամեն ինչ լուրջ է: Գրիգորիչը բարկանում էր, ինձ թատրոնից դուրս էր հանում:

Ես չէի հասկանում, որ աշխատանքի եմ գնում, ինձ թվում էր ինչ-որ երաժշտական խմբակի մեջ եմ, որտեղ իմ ընկերներն են, ինչ ուզենք, կարող ենք անել:  Չէի հասկացել, որ Գրիգորիչն է դիմացս:

Հետո մի քանի անգամ պատժվեցի, ինձ ասաց՝ դու հեռացված ես:

 Ինձ թատրոնից դուրս հանեց, մի քանի օր հետո կադրերի բաժնից զանգահարեցին, ասացին՝ Գրիգորիչն ասում է վաղը ժամը 1-ին կլինես թատրոնում: Սրտին դարդ էր լինում, չէր կարողանում ինձ երկար ժամանակով պատժել, կանչում էր հետ:

Նորից գնում էի թատրոն, ինձ ասում էր՝ այս մյուզիքլին էլ կմասնակցես, ներում էր ինձ, մինչև մեծացա»,- «Օվկիանոսից այն կողմ» հաղորդման շրջանակներում պատմել է երգչուհի Քրիստինե Պեպելյանը:

1/2323
bottom of page