Կերչի նեղուցում կրկին նավ է խորտակվում
Gam Express նավն աղետի ազդանշան է ուղարկել Կերչի նեղուցում: Այս մասին հայտնում է Հարավային տրանսպորտի դատախազության մամուլի ծառայությունը։
«Հարավային տրանսպորտի դատախազությունը վերահսկում է նավարկության անվտանգությունը՝ կապված Կերչի նեղուցում Gam Express նավի ուղարկած աղետի ազդանշանի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` դեկտեմբերի 15-ին Կերչի նեղուցում խորտակվել են Volgoneft-212 և Volgoneft-239 լցանավերը։ Նավերը տեղափոխում էին նավթամթերք: Նավաբեկության պատճառ են դարձել ուժեղ քամիները և մինչև յոթ բալանոց ծովային ալիքները: Վթարի հետևանքով նավթամթերքի զգալի արտահոսք է տեղի ունեցել, որը ջրի մակերեսին բնորոշ թաղանթ է գոյացել։