top of page

Լուկաշենկոյին գրանցել են որպես Բելառուսի նախագահի թեկնածու

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գրանցվել է որպես պետության ղեկավարի թեկնածու՝ հաջորդ ընտրություններում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Բելառուսում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2025 թվականի հունվարի 26-ին։

Որոշումն ընդունվել է հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նիստում։

Լուկաշենկոն Բելառուսի Հանրապետության առաջին և միակ նախագահն է. նա ղեկավարում է 1994 թվականից մինչև հիմա:

1/2323
bottom of page