top of page

Իրանը դադարեցրել է բոլոր չվերթները դեպի Սիրիա․ մանրամասներ

Իրանական ընկերությունները մինչև հունվարի 22-ը չեղարկել են բոլոր չվերթները դեպի Սիրիա:

Պատճառն այն է, որ երկու երկրների միջև օդային հաղորդակցությունը համաձայնեցված չէ Դամասկոսի նոր իշխանությունների հետ, հայտնել է Իսլամական Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավար Հոսեյն Փուրֆարզանեն, գրել են ԶԼՄ-ները։

Ըստ իրանցի պաշտոնյայի՝ օդային հաղորդակցությունը վերսկսելու համար անհրաժեշտ է թույլտվություն ստանալ նպատակակետ երկրից։ 

1/2323
bottom of page