top of page

Ի՞նչ իրավիճակ է «Վերին Լարսում»․ ե՞րբ կփակվի անցակետը


Ամանորին ընդառաջ «Վերին Լարս» անցակետում ամեն տարի կուտակումներ են լինում՝ թե՛ բեռնատարների, թե՛ մարդատար մեքենաների, իսկ պայմանավորված ձյան  տեղումներով անցակետը շատ հաճախ նաև փակվում է։

Ի՞նչ իրավիճակ է այժմ «Վերին Լարսում», քանի՞ բեռնատար է սպասում սահմանն անցնելու իր հերթին․ MediaHub-ն այս հարցերն ուղղեց ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանին։

«Այս պահին մոտ 600 բեռնատար ունենք ՌԴ–ում, մի մասն անցակետում են, արդեն ձևակերպում են, մի մասը սպասում են իրենց հերթին։ Հակառակ կողմից շատ քիչ մեքենաներ ունենք, մոտ 50 բեռնատար: Արդեն սեզոնի ավարտ է և հիմանկանում վերադառնում են Հայաստան, ու բավականին արագ բաց են թողնում, բավական ինտենսիվ, օրական շուրջ 700 բեռնատար ՌԴ–ից դուրս է գալիս, դրանցից մոտ 250-300–ը հայկական բեռանատարներ են լինում»,– նշեց Հակոբյանը։

Մաքսային կցորդն ասաց, որ իր կարծիքով մոտ օրերը կուտակումները կավարտվեն։ Հարցին, թե արդյո՞ք անցյալ տարի այս շրջանում ավելի ծանր է եղել իրավիճակը, Հակոբյանը նշեց․ 

«Այս տարի այդքան էլ թեթև չի, ամեն տարի բավականին ակտիվ է լինում տարվա վերջ, ու այս տարի էլ բացառություն չի, այս տարի էլ բավականին մեքենա ունենք վերադարձող, բայց դեպի ՌԴ գնացողներն արդեն քչացել են: Արդեն, հիմնականում, արտահանումներն ավարտվել են, տոներից հետո կվերականգնվի հոսքը»։

Իսկ անցակետի հնարավոր փակվելու մասին Հակոբյանը հայտնեց․ 

«Խաչի լեռնանցքը բաց է այս պահի դրությամբ, շաբաթվա վերջ հնարավոր է ձյուն գա, բայց բարդ է ասելը՝ ճանապարհը կփակվի, թե ոչ, կախված է եղանակից»։

1/2323
bottom of page