Search
Բագրատ Սրբազանը վերադարձել է Հայաստան
- Lida Nalbandyan
- Nov 4, 2024
- 1 min read

MediaHub-ի տեղեկություններով՝ Բագրատ Սրբազանն այս գիշեր վերադարձել է Հայաստան։ Նա առողջական խնդիրների հետ կապված ստուգումներ անցնելու համար մեկնել էր արտերկիր։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին «Սրբազան պայքարը» հաղորդագրություն էր տարածել, որում ասված էր․ «Սիրելի՛ հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը բուժզննման նպատակով երկու օրով մեկնելու է արտերկիր»։
Թե ինչպես է այժմ Սրբազանի առողջական վիճակն, ու քաղաքական ինչ քայլեր են արվելու, դեռևս որևէ հստակ տեղեկություն չկա։
Նկատենք, որ մամուլը գրեց նաև, որ Սրբազանը Մոսկվա է մեկնել ոչ միայն բուժզննման համար, այլ նաև քաղաքական հանդիպումներ ունենալու նպատակով։