top of page

Մոսկվայում փորձել են թունավորել Ասադին. #TheSun

Բրիտանական The Sun պարբերականը, հղում կատարելով «ռուսական հետախուզության նախկին աշխատակցին», հայտնել է Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադի դեմ մահափորձի մասին։ Դեռևս չհաստատված տեղեկություններով՝ երբ 59-ամյա Ասադը դժվարացել է շնչել ու դիմել է բժիշկիների օգնությանը, նրա օրգանիզմում թունավոր նյութ է հայտնաբերվել։ Ներկայումս նրա վիճակը կայուն է։ Ռուսաստանի կառավարության պաշտոնյաները չեն մեկնաբանել այս տեղեկությունը։

Блокнот Россия-ն, անդրադառնալով միջադեպին, գրել է, որ դեռ պարզ չէ՝ թունավորումը քաղաքական է, թե խոսքն ընտանեկան կոնֆլիկտի մասին է. նրա կինը փորձել է ամուսնալուծվել և մեկնել Լոնդոն, սակայն Ասադը դեմ է եղել ապահարզանին։

Հիշեցնենք՝ Ասադն ընտանիքի հետ ապաստան է ստացել Ռուսաստանում։

bottom of page