Իմ խաղամակարդակը թույլ է տալիս լինել լավագույն տասնյակում․ Խաչանով
Թենիսիստ Կարեն Խաչանովը վստահ է, որ իր խաղամակարդակը թույլ է տալիս լինել աշխարհի լավագույն թենիսիստների տասնյակում: Այս մասին նա հայտնել Է ՏԱՍՍ-ին ։
«Ես արդեն եղել եմ լավագույն տասնյակում, այն տարի էլ կարճ ժամանակահատվածով վերադարձել եմ, ցավոք՝ հետո վնասվածքը հետ գցեց ինձ։ Բայց խաղամակարդ և հնարավորություն ունեմ։ Ավելի շատ կայունության հարց է։ Իմ խաղամակարդակը թույլ է տալիս լինել լավագույն տասնյակում և դա փաստ է։ Պետք է շատ աշխատել, որպեսզի տևական ժամանակ լինել առաջատարների թվում»,- ասել է Կարեն Խաչանովը։
2019 թվականին Խաչանովը Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է 8-րդ տեղը, ինչը նրա ամենաբարձր դիրքն է։