top of page

Կարիբյան ծովում 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտարարվել է ցունամիի նախազգուշացում

Կարիբյան ծովի Կայմանյան կղզիների մոտ 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է CNN-ը։ Ցնցումները զգացվել են Պուերտո Ռիկոյում, Հոնդուրասում, Կուբայում և Վիրջինյան կղզիներում, հայտնում է CNN-ը։

Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 18:23-ին (Երևանի ժամանակով 3:23-ին): Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա՝ Կայմանյան կղզիների մայրաքաղաք Ջորջթաունից 209 կմ հարավ-արևմուտք։

Ցունամիի նախազգուշացման ԱՄՆ ազգային կենտրոնը (NWTC) ցունամիի նախազգուշացում է հրապարակել։ Ավելի ուշ Պուերտո Ռիկոյի և Վիրջինյան կղզիների համար ցունամիի նախազգուշացումը չեղարկվել է, մինչդեռ նախազգուշացումն ուժի մեջ է մնում Կուբայի, Կայմանյան կղզիների և Հոնդուրասի համար: Այնտեղ կարող են առաջանալ մինչև 1 մ բարձրության ալիքներ։

bottom of page