top of page

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը կառաջադրվի որպես Գյումրու քաղաքապետի թեկնածու

Որոշում ունեմ կայացրած: Մասնակցելու եմ Գյումրու քաղաքապետի ընտրություններին, իսկ կոնկրետ ձևաչափի հետ կապված մոտ օրերս հստակ հայտարարություն կանեմ, թե ինչ ձևաչափով կմասնակցեմ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը:

«Հերթական ընտրություններն են, նորմալ ընտրություններ է լինելու, գյումրեցիները որոշելու են իրենց քաղաքապետին, ես խնդիր չեմ տեսնում:

Բոլորի հետ բանակցություն կա, բացի իշխանությունից: Ոչ մի քաղաքական ուժ չի կարող ինձ ոչ առաջարկել, ոչ համոզել, ոչ պարտադրել. որոշումն իմն է»,-ասել է Գրիգորյանը:

1/2428
bottom of page