top of page

Փաշինյանը հաստատեց՝ միջազգային ատյաններից հետ են կանչելու Ադրբեջանի դեմ հայցերը

«Հայաստանի Հանրապետությունն ընդունում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի  չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ Ադրբեջանի առաջարկությունները»,- այսօր հայտարարել է ՀՀ ԱԳՆ-ն։

Լրագրողները վարչապետ Նիկոլ Փաշինյանից քիչ առաջ հետաքրքրվեցին՝ որո՞նք էին չհամաձայնեցված այդ երկու հոդվածները։

«Երկու հոդվածներից մեկը վերաբերում էր սահմանի երկայնքով երրորդ երկրների ուժեր չտեղակայելուն, մյուսը՝ միջազգային ատյաններից  փոխադարձաբար հայցերը վերադարձնելուն և միմյանց նկատմամբ գործողություններ չիրականացնելուն»,- ասաց Փաշինյանը։

1/2529
bottom of page