Եղանակը Հայաստանում
Նոյեմբերի 21-ին հանրապետության առանձին վայրերում գիշերը սպասվում են տեղումներ, լեռներում՝ ձյան տեսքով։ Օրվա մնացած ժամերին ամենուրեք կլինի առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում գիշերը հնարավոր են անձրեւներ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +4+6, վաղը ցերեկը՝ +12+14։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝0+3, ցերեկը՝ +6+10,
Կոտայքի լեռներում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +6+9,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +4+6, ցերեկը՝ +9+11,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +7+10,
Լոռիում գիշերը՝ -1+4, ցերեկը՝ +10+14,
Տավուշում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +11+15,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +4+7,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +9+14,
Արարատում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +12+15,
Արմավիրում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +12+15,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +5+7,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +12+15,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +15+17,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +11+14։