Վթար Սովետական-Էջմիածին հատվածում. վարորդը մահացել է երկաթուղային բախման հետևանքով
Նոյեմբերի 21-ին Սովետական-Էջմիածին հատվածում, չհսկվող անցումում, BMW մակնիշի ավտոմեքենան, խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, դուրս է եկել երկաթուղու գծերի վրա, ինչի հետևանքով բախվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը պատկանող ջերմաքարշին: Բախումից հնարավոր չի եղել խուսափել ՝ չնայած մեքենավարի ձեռնարկած գործողություններին՝ ձայնային ազդանշաններին և վթարային արգելակմանը: Արդյունքում ավտոմեքենան այրվել է, վարորդը մահացել է։
ՀԿԵ-ն ևս մեկ անգամ կոչ է անում քաղաքացիներին խստորեն պահպանել երթևեկության կանոնները։ Այս ողբերգական դեպքը կարող էր չլինել, եթե մեքենայի վարորդը կանգներ «STOP» նշանի մոտ և չմտներ երկաթուղային գծեր՝ առանց համոզվելու, որ գնացք չկա։