top of page

Բժիշկն այս ապրանքների սիրահարներին զգուշացրել է վտանգի մասին

Երշիկեղենի կանոնավոր օգտագործումը կրճատում է կյանքը, զգուշացրել է բժիշկ-սննդաբան Միխայիլ Գինզբուրգը:

NEWS.ru-ի հետ զրույցում մասնագետն ընդգծել է, որ դրանք մսամթերքի բարձր վերամշակման արտադրանք են։ Նրա խոսքով՝ նույնիսկ 100 գրամ նրբերշիկը կամ խոզապուխտը յուրաքանչյուր հաջորդ մատուցման հետ կարող են ազդել կյանքի տեւողության վրա։

«Այս մթերքները չարաշահող մարդը, ամեն օր այն օգտագործելով նույնիսկ 100 գ չափաբաժիններով, ամեն հաջորդ չափաբաժնի հետ մի փոքր կրճատում է իր կյանքը»,- պարզաբանել է բժիշկը։

Ըստ նրա՝ սրանք ընդամենը վիճակագրություն են։ Նա նշել է, որ ժամանակին նման արտադրանքներից հրաժարվելու դեպքում, կարելի է վերականգնել օրգանիզմի ռեսուրսները։ Մասնագետը նշել է, որ երշիկեղենը վատ է անդրադառնում աղիների միկրոֆլորայի վրա և նպաստում տարիքային այնպիսի հիվանդությունների զարգացմանը, ինչպիսիք են աթերոսկլերոզը կամ իշեմիկ հիվանդությունը։

Այս բոլոր ապրանքները սովորաբար պարունակում են ավելցուկային աղ և շատ հավելումներ, որոնց մասին մենք լիովին չգիտենք, թե դրանք, ի վերջո, ինչպես կազդեն մեզ վրա։ «Ամենապարզը գոնե դրանք չչարաշահելն է, երշիկը չափաբաժիններով չուտել։ Մի փոքրիկ կտոր՝ 20 գրամ, ոչ ամեն օր, եթե իսկապես անհնար է առանց դրա»,- եզրափակել է Գինցբուրգը։

bottom of page