top of page

Ցավոք, կվադրոբերներ կան նաև Հայաստանում․ ինչպե՞ս պաշտպանել երեխաներին


«Կվադրոբիկան կարող է գլուխ բարձրացնել նաև Հայաստանում, եթե դրա տարածումը չկանխարգելվի»,- MediaHub-ի հետ զրույցում ահազանգեց մանկական հոգեբան Լուսինե Գաբրիելյանը, նշելով, որ երեխաների վարքագծի ձևավորման շրջանում դրա տարածումը շատ վտանգավոր հետևանքներ կունենա։

«Մինչ այս տարի մենք խնդիր ու փորձ չենք ունեցել կվադրոբերներով հետաքրքրված երեխաների հետ աշխատելու։ Ցավով եմ նշում, որ այս տարի ավելացել է այցելուների թիվը։ Ծնողներն են անհանգիստ։ Ու հիմնական խնդիրը գալիս է Tik-Tok-ից, այնտեղ է դա ավելի շատ քարոզվում, ներկայացվում որպես հումոր կամ ծիծաղ առաջացնող տեսանյութ։ Բայց ինչպե՞ս կարելի է ծիծաղել, երբ երեխան շան կերպարանքով վազում է փողոցներում, քսվում մարդկանց ոտքերին, իսկ երբ նրան նախատում են՝ կծում է ու փախչում, կամ ուտում է շների համար նախատեսված կեր», - զարմանում է հոգեբանը։ 

Կվադրոբիկան Հայաստանում, բարեբախտաբար, դեռ լայն տարածում չի գտել։ Հոգեբանի խոսքով՝ հակառակ պատկերը կարող ենք ունենալ, եթե կանխարգելման համար լուրջ աշխատանքներ չտարվեն մանկապարտեզներում ու դպրոցներում։

«Ծնողների ներկայությամբ հարցնում եմ երեխաներին, թե ինչո՞ւ են նայում «կենդանի» դարձած երեխաներին, ասում են՝ «հետաքրքիր է, ծիծաղելի է», մյուս հարցիս՝ արդյո՞ք կուզենայիք դուք էլ կատվի ու շան նման լինեք՝ համոզիչ հայացքով նայում են ինձ։ Այսինքն, կտրուկ ո՛չ կամ այո՛  չեն ասում, լռում են։ Անհանգստությունը նաև այս լռության մեջ է», - շեշտեց մեր զրուցակիցը։

Որոշ երկրներում կվադրոբերներին համարում են «հոգեպես շեղում ունեցող», մի մասն էլ դա որպես չգրանցված մարզաձև է ընդունում, որոշներն էլ՝ ենթամշակույթ կամ նախասիրություն։ 

Հոգեբանի ոսումնասիրությունները ցույց են տվել, որ կվադրոբիկան երիտասարդական նոր շարժում է, որով հետաքրքրվածները տեղաշարժվում են չորս ոտքերի վրա և ընդօրինակում կենդանիների շարժումները։ Այն ավելի մեծ տարածում ունի Ռուսաստանում ու հարևան պետություններում։ Անգամ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն էր հետաքրքրվել այս երևույթից ՀՀ ԱԳ նախարարից...

bottom of page