Կարբիում վթարի հետևանքով 5 վիրավnրներից մեկի կյանքը չի հաջողվել փրկել. Shamshyan
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ավագ քննիչ Երոյանի կողմից պարզվել է երեկ՝ նոյեմբերի 25-ին, Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին՝ Կարբի գյուղի վարչական տարածքում, ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխվածների, վարորդների և արդեն ժամեր անց հիվանդանոցում մահացածի ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ «Kia Sorento»-ն վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 66-ամյա Էդվարդ Մ.-ն, իսկ «Nissan March»-ը վարել է Վայոց ձորի մարզի բնակիչ, 28-ամյա Արայիկ Ո.-ն:
Վթարի հետևանքով «Kia»-ի ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ 66-ամյա Ատոմ Շ.-ն և «Nissan»-ի վարորդ Արայիկ Ո.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ Կոտայքի մարզի բնակիչ 47-ամյա Մարինե Բ.-ն ու «Nissan»-ի ուղևորներ Արմավիրի մարզի բնակիչ 56-ամյա Աննա Հ.-ն և Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Լուիզա Ի.-ն տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ այսօր՝ նոյեբերի 26-ին, Լուիզա Ի.-ն հիվանդանոցում մահացել է:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 25-ին ավտովթար էր տեղի ուեցել Արագածոտնի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Կարբի գյուղի վարչական տարածքում բախվել էին «Kia Sorento» և «Nissan March» մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից 2-ին ավտոմեքենաներից դուրս էին բերել օպերատիովրեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ տեղափոխվել էին «Աշտարակ» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները:
Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ էր ստացվել, որ ևս 1 հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն:ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ավագ քննիչ Երոյանի կողմից պարզվել է երեկ՝ նոյեմբերի 25-ին, Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին՝ Կարբի գյուղի վարչական տարածքում, ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխվածների, վարորդների և արդեն ժամեր անց հիվանդանոցում մահացածի ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ «Kia Sorento»-ն վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 66-ամյա Էդվարդ Մ.-ն, իսկ «Nissan March»-ը վարել է Վայոց ձորի մարզի բնակիչ, 28-ամյա Արայիկ Ո.-ն:
Վթարի հետևանքով «Kia»-ի ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ 66-ամյա Ատոմ Շ.-ն և «Nissan»-ի վարորդ Արայիկ Ո.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ Կոտայքի մարզի բնակիչ 47-ամյա Մարինե Բ.-ն ու «Nissan»-ի ուղևորներ Արմավիրի մարզի բնակիչ 56-ամյա Աննա Հ.-ն և Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Լուիզա Ի.-ն տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ այսօր՝ նոյեբերի 26-ին, Լուիզա Ի.-ն հիվանդանոցում մահացել է:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 25-ին ավտովթար էր տեղի ուեցել Արագածոտնի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Կարբի գյուղի վարչական տարածքում բախվել էին «Kia Sorento» և «Nissan March» մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից 2-ին ավտոմեքենաներից դուրս էին բերել օպերատիովրեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ տեղափոխվել էին «Աշտարակ» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները:
Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ էր ստացվել, որ ևս 1 հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն: