top of page

Արթուր Պողոսյանը նշանակվեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ

Արթուր Պողոսյանը նշանակվեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ, որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։

Պողոսյանը շնորհակալություն հայտնեց այդ պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու համար։

«Հավաստիացնում եմ, որ մասնագիտական ողջ փորձս, ամբողջ ներուժս և գիտելիքներս ծառայեցնելու եմ Հայաստանում օրինականության ամրապնդման, իրավակարգի հաստատման ու քրեական արդարադատության ոլորտում հասարակության  սպասելիքների արդարացման գործում»,- ասաց ՔԿ նորանշանակ նախագահը։

Նա նշեց, որ իր գործունեության ընթացքում առաջնորդվելու է օրենքի առջև հավասարության և պատասխանատվության անխուսափելիության սկզբունքների անշեղ իրագործմամբ ու նպաստելու է հասարակության շրջանում արդարության ու արդարադատության զգացողության ամրապնդմանը։

bottom of page