top of page

Երևանում «Nissan Elgrand»-ը ռեստորանի մոտ կոտրել է օբյեկտի մի քանի սառնարան, բախվել դռանն ու կողաշրջվել

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 41-ամյա Արթուր Ղ.-ն իր վարած «Nissan Elgrand» մակնիշի ավտոմեքենայով Խաղաղ Դոնի փողոցում՝ «Սիփան» ռեստորանային համալիրի հարևանությամբ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկին պատկանող սառնարաներին, ապա դռանը և կողաշրջվել:  



Մեկ հոգի տեղում օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից բուժօգնություն է ստացել և տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն, ապա այնտեղից դուրս է գրվել:  

bottom of page