top of page

Բժիշկն ասել է, թե ինչ հիվանդությունների դեպքում չի կարելի շոգեբաղնիք գնալ

Սրտանոթային և մաշկային, ինչպես նաև թոքերի հետ կապված խնդիրներ ունեցող մարդիկ պետք է ձեռնպահ մնան շոգեբաղնիք գնալուց։ Այս մասին «Մոսկվա 24»-ին ասել է ընդհանուր բժիշկ Վիկտոր Լիշինը։

Նրա խոսքով՝ առաջին հերթին պետք է շոգեբաղնիք չայցելել, եթե ունեք սրտանոթային համակարգի հիվանդություններ. Խոսքը վերաբերում է հիպերտոնիկ հիվանդների եւ ստորին վերջույթների երակների վարիկոզ լայնացում ունեցող մարդկանց

«Բաղնիք այցելելուց հետո նրանք կարող են բարդություններ ունենալ, այտուցներ, ճնշման բարձրացում, շատ տհաճ վիճակներ»,- ասաց Լիշինը։

Եթե ​​մարդը թրոմբոզի հակվածություն ունի, ապա շոգեբաղնիք այցելելը խորհուրդ չի տրվում։ Մասնավորապես, ժառանգական թրոմբոֆիլիան հակացուցում է։

Ավելի լավ է ձեռնպահ մնալ շոգեբաղնիք այցելելուց նաև, եթե ունեք շնչառական համակարգի որոշ հիվանդություններ։

bottom of page