Գարեգին Բ-ն իր զորակցությունն է հայտնել սիրիահայությանը
Գարեգին Բ-ն իր զորակցությունն է հայտնել սիրիահայությանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Վահրամ Ավաք Քահանա Մելիքյանը:«Ամենայն Հայոց Հայրապետ Գարեգին Բ Կաթողիկոսը Կը Զօրակցի ՍուրիահայութեանՇաբաթ, 30 Նոյեմբեր 2024-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռաձայնային կապ հաստատելով Դամասկոսի Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Արմաշ Եպս. Նալպանտեանին հետ, տեղեկանացաւ Սուրիոյ մէջ վերջին օրերու զարգացումներուն եւ իրավիճակին մասին: Առաջնորդ Սրբազան Հայրը մանրամասն տեղեկութիւններ հաղորդեց Սուրիոյ մէջ տիրող ճգնաժամին եւ ի մասնաւորի Սուրիահայութեան դիմագրաւած մարտահրաւէրին մասին:Ապա Գարեգին Բ Հայրապետը իր յորդորներն ու թելադրութիւնները տուաւ Արմաշ Սրբազանին, յայտնելով իր զօրակցութիւնն ու աղօթակցութիւնը Սուրիահայութեան:Դիւան Ազգ. ԱռաջնորդարանիԴամասկոս, 30 Նոյեմբեր 2024»։