Նշվել է օրգանիզմի ծերացման մակարդակը գնահատելու պարզ միջոց․ սահմանվել են տարիքներ
Մեկ ոտքի վրա կանգնելու տեւողությունը կարող է ծառայել որպես նյարդամկանային ծերացման հուսալի ցուցանիշ։ Մարմնի ծերացման մակարդակը գնահատելու այս միջոցի մասին գրել է Metroհրատարակությունը։
Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության մասնագետները բացատրել են, որ վարժությունը կատարելու համար անհրաժեշտ է կանգնել մեկ ոտքի վրա՝ առանց որևէ այլ աջակցության։ Այս դեպքում ձեռքերը պետք է դրվեն կոնքերի վրա, իսկ աչքերը բաց մնան։
«Ժամանակը սկսվում է, երբ ձեր ոտքը հեռանում է գետնից, և դադարում է, երբ ոտքը հետ եք իջեցնում (կամ երբ ձեռքերը հանում եք կոնքերից)»:
Նշվում է, որ 18-ից 39 տարեկան մարդկանց համար այս դիրքում 43 վայրկյանը համարվում է նորմ։ Տարիքի հետ ցուցանիշը նվազում է։ 40-ից 49 տարեկան մարդկանց համար դա 40 վայրկյան է, 50-ից 59 տարեկան՝ 37 վայրկյան, 60-ից 69 տարեկան՝ 30 վայրկյան, 70-ից 79 տարեկան՝ 18-19 վայրկյան, իսկ 80-ից բարձր մարդկանց համար՝ 5 վայրկյանից մի փոքր ավելի: