top of page

Աբովյանում, Հրազդանում, Վայքում, Սիսիանում, Թալինում, Ախուրյանում, Աշոցքում ձյուն է տեղում

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Dec 2, 2024
  • 1 min read

«Ճանապարհային դեպարտամենտից» հայտնում են՝  ժամը 20։00-ի դրությամբ Աբովյանի, Հրազդանի, Վայքի, Սիսիանի, Թալինի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Աբովյանի, Նաիրիի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Գավառի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Թալինի, Ախուրյանի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Տիգրանաշեն-Զանգակատուն ճանապարհահատվածին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

1/2624
bottom of page