top of page

«Հովիկ Աղազարյանին տեղափոխեք մեր խմբակցությունից մեկ այլ տեղ». Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովում քիչ առաջ Հովիկ Աղազարյանը ելույթ ունեցավ եւ հայտարարեց, որ դուրս է գալիս ՔՊ խմբակցությունից:

Նրա ելույթից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց. «Ես քարտուղարությանը խնդրում եմ պարոն Աղազարյանին տեղափոխեք մեր խմբակցությունից մեկ այլ տեղ»:

Հիշեցնենք՝, որ նախօրեին Հովիկ Աղազարյանին հեռացրել են կուսակցությունից։

ՔՊ-ից հայտնել էին, որ Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով։

bottom of page