top of page

Հենրիխ Մխիթարյանը՝ Ինտեր- Պարմա հանդիպման լավագույն ֆուտբոլիստ

Իտալիայի առաջնության 15-րդ տուրի «Ինտեր»- «Պարմա» հանդիպման (3:1) լավագույն խաղացող է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը:

35-ամյա կիսապաշտպանը երկու անգամ գոլային փոխանցում է կատարել խաղընկերներին «Պարմայի» դեմ խաղում՝ նպաստելով միլանյան գրանդի հաղթանակին։

Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը «օձերի» կազմում մասնակցել է 19 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

1/2310
bottom of page