top of page

Աշխարհում մնացել է 2 առաջնորդ՝ ես և Պուտինը. Էրդողան

Աշխարհում մնացել է երկու առաջնորդ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին, milliyet.com.tr կայքի փոխանցմամբ, Թուրքիայի ղեկավարը հայտարարել է Գազիանթեփ նահանգում երիտասարդների հետ հանդիպմանը։



«Մենք այժմ երկու առաջնորդներ ենք աշխարհում. միայն ես ու Պուտինը: Ես սա չեմ ասում, քանի որ խոսքն իմ մասին է, ես խոսում եմ՝ ըստ գործերի: Ես իշխանության եմ արդեն 22 տարի։ Գրեթե նույն ժամկետն ունի Պուտինը: Մնացած բոլորը հեռացան։ Եվ մենք ցանկանում ենք, որ մեր երկխոսությունը շարունակվի։ Այստեղ կարևոր է շարունակել քաղաքականությունը։ Օրինակ, կանցլեր Անգելա Մերկելի հեռանալուց հետո Գերմանիայում քաղաքականությունն ավարտվեց»,- ասել է Էրդողանը` պատասխանելով դիվանագիտական ​​հարաբերություններում հաջողության պատճառի մասին հարցին:

bottom of page