top of page

Անչափահասին հասցրել են ինքնասպանության. ՔԿ-ն 14-ամյա երեխայի մահվան մասին

«Ինքնասպանության հասցնելու հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել»,-այս մասին Panorama.am-ին  հայտնեց ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը՝ անդրադառնալով այսօր Արաբկիր ԲԿ-ում անչափահասի մահվան դեպքին։

Նրա խոսքով, նախաքննություն է իրականացվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Հիշեցնենք, որ այսօր հայտնի դարձավ՝ 14 տարեկան երեխան տանը մեծ քանակի դեղեր է ընդունել և սուր թունավորումով տեղափոխվել Ալավերդիի հիվանդանոց, որտեղից սուր երիկամային անբավարարության պատճառով մեկ օր անց տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական համալիր։

Երեխայի մոտ ախտորոշվել է բազմաօրգանային սուր անբավարարություն, և բժիշկների ջանքերը, ցավոք, արդյունք չեն տվել։ Նա մահացել է։A aaa

bottom of page