Աշոտ Սարգսյանը դարձել է Երևանի ավագանու անդամ
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 10-ին ստացել է Երևանի ավագանու անդամ Արեգ Գևորգյանի՝ ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ Երևանի քաղաքապետի արձանագրությունը։ Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից:
«ԿԸՀ-ն դեկտեմբերի 11-ի հերթական նիստում Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամի մանդատը տրամադրել է նույն կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Աշոտ Արտյուշայի Սարգսյանին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Աշոտ Սարգսյանը նախկինում եղել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ: Այս տարվա մարտի 14-ից զբաղեցնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առանձին գործառույթների իրականացման խորհրդատուի պաշտոնը: