Search
ԱՄՆ-ում 4-ամյա տղան ոստիկանություն է զանգահարել՝ իր պաղպաղակը կերած մայրիկին ձերբակալելու պահանջով
- Lida Nalbandyan
- Mar 11
- 1 min read

ԱՄՆ Վիսկոնսին նահանգում 4-ամյա տղան 911 ծառայություն է զանգահարել՝ իր պաղպաղակը կերած մայրիկին «դաս տալու» նպատակով: Ինչպես նշում է CNN-ը, երեխան զանգահարել է ու ասել.«Մայրիկս իրեն վատ է պահում»: Դիսպետչերի հարցին, թե ինչ է պատահել, տղան պատասխանել է.«Եկեք և բռնեք մայրիկիս»:Այնուհետև մայրը հեռախոսը խլել է երեխայի ձեռքից ու ասել, որ նա ընդամենը 4 տարեկան է ու բարկացել է կերած պաղպաղակի պատճառով: Ոստիկաններն անմիջապես նրանց հասցեով են գնացել՝ պարզելու՝ ինչու է երեխան զանգահարել և արդյոք անհանգստության լուրջ պատճառ կա:
Երբ ոստիկանները ժամանել են, տղան հաստատել է, որ մայրը կերել է իր պաղպաղակը և պահանջել է, որ նրան բանտ տանեն դրա համար: Ոստիկանները երեխայի համար պաղպաղակ են գնել։
