top of page

Ավինյանը, Կենտրոնի թաղապետը և մի խումբ այլ պաշտոնատար անձինք կմեկնեն ԱՄՆ՝ Լոս Անջելես

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը նոյեմբերի 23-ից 30-ը ներառյալ գործուղվելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս Անջելես քաղաք։

ԱՄՆ Լոս Անջելես քաղաք պատվիրակությունը մեկնելու է հետևյալ կազմով՝

Տիգրան Ավինյան՝ Երևանի քաղաքապետ,Լուսինե Դայան՝ Երևանի քաղաքապետի խորհրդական,Պետրոս Պետոյան՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար,Դավիթ Գևորգյան՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ,Անդրանիկ Թևոսյան՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետի ժ/պ,Սարգիս Մանուկյան` «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաներ» ՓԲԸ-ի տնօրեն,Օֆելյա Սիմոնյան` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչության պետի տեղակալ,Լուսինե Ղարիբյան` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության արարողակարգի բաժնի պետի ժ/պ,Մալվինա Պողոսյան` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչության սոցիալական մեդիա համակարգող,Արամ Դևրիկյան` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչության օպերատոր։

Գործուղման ծախսերը հոգում է ՀՀ Կառավարությունը։

bottom of page