top of page

Արտառոց դեպք․ կինը եռյակ է լույս աշխարհ բերել ու մոռացել դրա մասին

Ամերիկացի մի կին, ով հղի է եղել եռյակով, ծննդաբերությունից հետո հիշողության ժամանակավոր կորուստ է ունեցել:

30-ամյա Մարիսա Քրիստին հիվանդանոց է ժամանել հղիության վերջին ամսում՝ պլանավորված կեսարյան հատման համար, գրել է «TODAY.com»-ը։ 

Վիրահատությունն ընթացել է ըստ պլանի, բժիշկներն արդեն հեռացրել էին Քրիստիի երեք դուստրերին ու դրել փորի վրա՝ պորտալարերը կտրելու համար, երբ մայրը հանկարծ սկսել է ջղաձգվել, և նրա սիրտը կանգ է առել։ Ինչպես պարզվել է, կնոջ մոտ պտղաջրերի էմբոլիա (AFE) է եղել։ Սա հազվագյուտ վիճակ է, երբ ամնիոտիկ հեղուկը, որը շրջապատում է երեխային կնոջ արգանդում հղիության ընթացքում, ծնվելուց անմիջապես հետո մտնում է արյան մեջ և առաջացնում ալերգիկ ռեակցիա: 80-85 տոկոս դեպքերում այս բարդությունը մահացու է լինում։

Բժիշկները սկսել են վերակենդանացման աշխատանքները, այնուհետև կնոջը միացրել են արհեստական ​​կենսաապահովման համակարգին: Նրանք դա արել են ուղեղի վնասումից խուսափելու համար:

Ընդհանուր առմամբ, Քրիստին 45 րոպե է անցկացրել կլինիկական մահվան վիճակում։ Բժիշկները ստիպված են եղել մեծ քանակությամբ արյուն փոխներարկել՝ ալերգենից ազատվելու համար։ Քրիստին արթնացել է միայն 1 շաբաթ անց։ Բայց այն ամենից հետո, ինչով նա անցել էր, որոշ ժամանակ չէր ճանաչել եռյակին: Կինը մոռացել էր ծննդաբերության մասին, և նրան թվացել էր, թե իր երեխաները չեն։ 

Երբ նա արթնացել էր, իմացել մի ցնցող նորություն։ «Ամուսինս ասում էր՝ «Հեյ, մենք երեխաներ ունեցանք»: Նրանք առողջ են և հիանալի են զգում», - հիշում է Քրիստին: «Ես բացարձակապես սարսափեցի. … Ինչպե՞ս կարող էի չհիշել, որ երեխաներ եմ ունեցել»:

Բժիշկների ջանքերով ժամանակի ընթացքում Քրիստին մայրական կապ է հաստատել իր դուստրերի հետ։

bottom of page