Որքա՞նն է լյարդի համար գարեջրի վտանգավոր չափաբաժինը
Գարեջրի չափից ավելի օգտագործումը կարող է առաջացնել լյարդի վաղ փուլի անբավարարության ախտանիշներ: Metro-ն նշել է ալկոհոլի օգտագործման վտանգավոր մակարդակ։
Փորձագետներն ասել է, որ տղամարդկանց մոտ առողջական խնդիրներ կարող են առաջանալ յոթ շաբաթվա ընթացքում շաբաթական 5,6 լիտր գարեջուր խմելու պատճառով։ Կանանց համար այս ծավալն ավելի քիչ է՝ շաբաթական 4,2 լիտր գարեջուր յոթ օրվա ընթացքում։
Նույնիսկ «համեմատաբար սահմանափակ» խմելը կարող է հանգեցնել լյարդի ֆունկցիայի խանգարման և օրգանի ավելի ծանր հիվանդությունների զարգացման՝ լյարդի ալկոհոլային ճարպային հիվանդություն, ալկոհոլային հեպատիտ և անդառնալի ցիռոզ: