top of page

Տաքսիները 3 ամսում 23 մլն դրամ են գեներացրել ՀԴՄ կտրոններով. Փաշինյան

Մի հետաքրքիր տեղեկություն կա, որը երեկ և նախորդ օրը ԱԺ-ում բարձրաձայնելու առիթ չունեցանք։ Դուք հիշում եք, որ սեպտեմբեր ամսից մենք որոշակի կարգավորումներ արեցինք, որի արդյունքում տաքսիները պետք է ՀԴՄ կտրոններ գեներացնեին, և ՊԵԿ նախագահն ինձ մի թիվ է զեկուցել, որը, անկեղծ ասած, ինձ շատ զարմացրել է։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասել է  Նիկոլ Փաշինյանը։

«Չգիտեմ ՊԵԿ-ում զարմացած են թե զարմացած չեն. մասնավորապես սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին ՀՀ-ում տաքսիները գեներացրել են 23 մլն ՀԴՄ. շրջանառությունը՝ մոտավորապես 27-29 մլն դրամի։ Ընդ որում՝ թիվն աճողական է. առաջին ամսում եղել է 5 մլն դրամ, հետո երեք ամսվա տվյալներով 23 մլն ՀԴՄ կտրոն են գեներացրել ՀՀ-ում տաքսի վարող մեր վարորդները։

Ինչի՞ համար եմ սա բարձրաձայնում: Ուրախությամբ արտահայտում եմ և ևս մեկ անգամ ուզում եմ այս համակարգը ներդրած և տաքսիներում ՀԴՄ կտրոններ գեներացնող մեր հայրենակիցներին շնորհակալություն հայտնել, որովհետև սկզբից կար մի փոքր անհանգստություն նաև նրանց շրջանում, նաև քաղաքացիների շրջանում, մենք էլ էինք անհանգիստ, բայց հիմա ակնհայտ է, որ ճիշտ որոշում ենք կայացրել, և մարդիկ էլ համագործակցային են տրամադրված, ինչը շատ էական է»,- նշել է Փաշինյանը:

bottom of page