Ինչո՞ւ չի կարելի դեղերը գազավորված ըմպելիքով խմել
Որոշ ըմպելիքներ ոչ միայն նվազեցնում են դեղերի արդյունավետությունը, այլ նաև հաբերի հետ համատեղ կարող են վնասել առողջությանը, զգուշացրել են մասնագետները։ Գրել է 7info.ru-ն։
Ցանկացած դեղամիջոց պետք է ընդունել միայն ջրով, քանի որ այն չեզոք հեղուկ է, որը չի փոխազդում դեղամիջոցի ակտիվ նյութերի հետ։ Թեյն ու սուրճն իրենց հերթին պարունակում են տանիններ, որոնք կլանում են դեղամիջոցի ակտիվ նյութերը, իսկ կաթն ու կաթնային ըմպելիքները գործում են նաև որպես սորբենտ։
Դեղամիջոց չի կարելի ընդունել նաև ալկոհոլի հետ, քանի որ նույնիսկ փոքր չափաբաժիններով այն կարող է փոխել դեղամիջոցի գործողության բնույթը։
Հիպերտոնիա ունեցող մարդիկ չպետք է համատեղեն արյան ճնշման հաբերը գրեյպֆրուտի հյութի հետ. այդ համակցությունը կարող է հանգեցնել տհաճ կողմնակի բարդությունների: