top of page

Հազարավոր սիրիացիներ փախչում են Լիբանան

Սիրիայի և Լիբանանի սահմանին անցակետերը փակ են, միգրացիոն կառույցները Սիրիայում չեն աշխատում, հայտնել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի պաշտոնական ներկայացուցիչ Շաբիա Մանթուն։

«ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակին հայտնի է, որ սիրիացիները Լիբանանից փորձում են վերադառնալ Սիրիա։ Լիբանանի հյուսիսում սահմանային անցակետերը փակ են, սիրիացիները փորձում են վերադառնալ այլ ուղիներով, մասնավորապես՝ Վադի Խալեդով»,- ասել է նա:

Միևնույն ժամանակ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ նշել է, որ իրենք տվյալներ ունեն, որ հազարավոր սիրիացիներ փախչում են Լիբանան, սահմանին հերթեր են։

Հիշեցնենք՝  Սիրիայում զինյալ ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենք վերահսկողություն են սահմանել ամբողջ երկրի տարածքում։  Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը ընտանիքի հետ ապաստան է գտել Ռուսաստանում՝ մինչ այդ հրահանգելով իշխանությունը խաղաղ փոխանցել զինյալներին։

bottom of page