top of page

Ի՞նչ իրավիճակ է «Վերին Լարս» անցակետում․ նոր մանրամասներ

«Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը վերականգնվել է թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար: Ճանապարհի նշված հատվածում երթևեկությունը կիրականացվի անխափան՝ միայն ձնահոսքի թունելներով։ Այս պահի դրությամբ ճանապարհը մնում է փակ միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար»,- MediaHub-ին հայտնեց ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։

Նշենք, որ երեկ «Վերին Լարս» անցակետը երկար ժամանակ փակ էր բոլոր տրանսպորտային միջոցների համար:

bottom of page