top of page

Մարկ Քարնին պաշտոնապես դարձավ Կանադայի վարչապետ

Կանադայի Լիբերալ կուսակցության նոր առաջնորդ  և Կանադայի Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Մարկ Քարնին ուրբաթ օրը  երդում է տվել և պաշտոնապես դարձել է երկրի վարչապետ։ Այս մասին հայտնում է  CBC-ն։

Երդման արարողությունը տեղի է ունեցել Կանադայի գլխավոր նահանգապետի պաշտոնական նստավայրում՝ Ռիդո Հոլում։

59-ամյա Քարնին դարձել է Կանադայի առաջին վարչապետը՝ առանց քաղաքական կամ կառավարական փորձի, նախկինում աշխատելով Կանադայի և Բրիտանիայի կենտրոնական բանկում և որպես Թրյուդոյի անկախ խորհրդական:

Քարնիի կառավարությունը նույնպես երդվելու է։ Նախարարների մեծ մասը պահպանել են իրենց պաշտոնները, այդ թվում՝ պաշտպանության նախարար Բիլ Բլերը և արտգործնախարար Մելանի Ջոլին:

Կառավարություն է վերադարձել նաև Քրիստիա Ֆրիլանդը, ով հրաժարական է տվել՝ ի նշան Թրյուդոյի տնտեսական քաղաքականության դեմ բողոքի։ Նա կգլխավորի տրանսպորտի և ներքին առևտրի նախարարությունը։

Մարկ Քարնին ստանձնում է Կանադայի վարչապետի պաշտոնը Միացյալ Նահանգների հետ առևտրային պատերազմի ժամանակ: Նա ավելի վաղ ասել էր, որ Կանադան երբեք չի դառնա Միացյալ Նահանգների մաս և խոստացել է պահպանել մաքսատուրքերը ամերիկյան ապրանքների վրա, քանի դեռ ամերիկացիները «հարգանք չեն ցուցաբերել»:

1/2532
bottom of page