top of page

Աղոթում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի և տարածաշրջանի ապաքինման համար. Հռոմի պապ

  • Arnold Gevorgyan
  • 3 hours ago
  • 1 min read

Հարավային Կովկասում երկարատև լարվածությունը պահանջում է հրատապ հաշտեցում. այս մասին Սուրբ Հարության տոնի կապակցությամբ ուղերձում ասել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, հայտնում է vaticannews.va կայքը:

Ծանր թոքաբորբից ապաքինվող պոնտիֆիկոսը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբից շնորհավորել է հավատացյալներին և խոսքը փոխանցել մոնսինյոր Դիեգո Ռավելլիին, որը Հռոմի պապի անունից հանդես է եկել ուղերձով, Urbi et Orbi օրհնությամբ։ 



«Աղոթում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի և տարածաշրջանի ապաքինման համար»,- ասվում է Հռոմի պապի ուղերձում:



Կաթոլիկների հովվապետը Սուրբ Զատկի ուղերձը նվիրել է ամբողջ աշխարհում խաղաղության, գլոբալ զինաթափման և բանտարկյալների ազատ արձակման կոչին:

bottom of page