top of page

Ավինյանին ու հորը թող բերեն այստեղով անցկացնեն. վարորդները բողոքում են Հրազդանի կիրճի ճանապարհից

Հրազդանի կիրճում  ճանապարհը մեկ տարուց ավելի գրեթե քանդուքարափ է:  Այս մասին Tert.am-ին ասել է վարորդներից մեկը:

Այնինչ քաղաքապետ Տիգրան Ավինյանը գրեթե ամեն գործակարգավարական խորհրդակցության նիստում վարչական շրջանների ղեկավարներին ասում է՝ ճանապարհներին փոսեր չպետք է լինեն. «Ավինյանին ու իր հորը թող բերեն այստեղով անցկացնեն. ամեն անգամ այստեղով անցնելիս մեքենան ջարդում եմ»,-ասել է վարորդներից մեկը:

Այս ճանապարհը մի քանի ամսվա մեջ արդեն չորրորդ անգամն է քանդվում: Հիմնական պատճառն ասֆալտի որակն է. պնդում է ավագանու ընդդիմադիր անդամն ու հավելում՝ նմանատիպ դեպքերում  խնդրի լուծումը «Վեոլիա ջուր»-ը միշտ գցում է քաղաքապետարանի վրա, Ավինյանի ղեկավարած գերատեսչությունն էլ՝ հակառակը: Սակայն  վերջանական լուծումը քաղաքապետարանը պետք է  տա. «Վերևից եկող ջուրը գոնե պետք է այնպես օգտագործեն, որ  դիմացի գետի մեջ լցվի, ոչ թե մնա ասֆալտին: Պետք է սկզբում ջրի հարցը լուծեն, նոր ասֆալտապատում  իրականացնեն», -ասում է ընդդիմադիր ավագանու անդամ Արշակ Սարգսյանը:

Սարգսյանի խոսքով՝ ասֆալտն ինքնարժեքից ցածր է գնվել: Որակում է տալիս. սա բյուջեի գումարների մսխում է: Ավագանու նիստում հարցը բարձրացվել է. ասում է՝ ձեռնտու չէ  լսեն, գրություն են ուղարկել, հիմա ՝ գրեթե յուրաքանչյուր ամիս այս քանդվող ճանապարհի համար լուծում է առաջարկում: «Բանն այն է, որ քաղաքային իշխանությունները մի ամբողջ եռամսյակ ունեին խնդիրը վերացնելու համար, քանի որ գարնանը ճանապարհները ավելի են փոսառատ դառնում տեղացած ձյան հետևանքով: Զայրացած վարորդներն էլ՝ Ավինյանին ու ենթականերին առաջարկում են կիրակիները և գիշերներն օգտագործել՝ իրենց բուն պարտականությունը կատարելու և երևանցիներին ու հյուրերին ճանապարհային այս մղձավանջից ազատելու համար»,-ասել է նա:

1/2529
bottom of page