top of page

Հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 20-ամյա երիտասարդ․ կասկածյալը հարազատ քույրն է

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • 1 day ago
  • 1 min read

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ոստիկանությունում տեղեկություն է ստացվել, որ «Տիր» հրացանով պատահաբար կրակելու հետևանքով ստացած «Փորի թեթև վնասվածք» ախտորոշմամբ «Մաստեր Մեդ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։



Պարզել է, որ բուժօգնության տեղափոխվածն Արմավիրի մարզի բնակիչ 20-ամյա Տիգրան Ս․-ն է։



Ոստիկանները պարզել են նաև, որ ապրիլի 13-ին` ժամը 20։00-ի սահմաններում, Տիգրան Ս․-ի քույրը` Արմավիրի մարզի բնակիչ 30-ամյա Լիլիթ Ս․-ն, Էջմիածին քաղաքի Ավետիսյան փողոցի տներից մեկում պատահաբար «Տիր» օդաճնշիչ հրացանով կրակելու հետևանքով եղբոր որովայնի շրջանում պատճառել է մարմնական վնասվածք:

1/2635
bottom of page