top of page

Զելենսկին մերժել է Գուտերեշի այցն Ուկրաինա. AFP

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մերժել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի այցն Ուկրաինա։ Այս մասին գրում է AFP-ն՝ հղում անելով Զելենսկիին մոտ կանգնած աղբյուրին։Հիշեցնենք, որ 2024 թվականի հոկտեմբերի 22-24 Կազանում տեղի է ունեցել ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը, որին մասնակցել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

Դրանից հետո Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Գուտերեշը վնասում է ՄԱԿ-ի հեղինակությանը։ Գուտերեշը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում կոչ էր արել արդար խաղաղություն հաստատել Ուկրաինայում։

bottom of page