Մեծ Բրիտանիայի միապետը ներկայացրել է ամենասիրած երգերի ցանկը
- Lida Nalbandyan
- Mar 10
- 1 min read

Միացյալ Թագավորության միապետ Չառլզ Երրորդը նշել է՝ որոնք են իր 17 ամենասիրած երգերը. դրանց շարքում են Բեյոնսեի, Քայլի Մինոուգի, Մայքլ Բուբլեի, Ռոբ Մառլիի, Դայանա Ռոսսի և այլ կատարողների ստեղծագործությունները: Նա ընդգծել է, որ Բեյոնսեին համարում է բացառիկ և անզուգական երգչուհի՝ առանձնացնելով նրա Crazy In Love հիթը:
Չառլզ Երրորդը հավելել է, որ ավստրալուհի Քայլի Մինոուգի Locomotion երգը լսելիս՝ ուղղակի անհնար է տեղում նստած մնալ ու չպարել: Նա նաև նշել է, որ սիրում է Դայանա Ռոսսի Upside Down երգը, որի հնչությունների ներքո շատ է պարել երիտասարդ տարիքում, նշում է independent.co.uk կայքը:
Միապետի ներկայացրած երգացանկում ընդգրկվել են նաև Ռոբ Մառլիի Could You Be Loved, Մայքլ Բուբլեի Haven’t Met You Yet ստեղծագործությունները:
11.30.14.04.2025
11.41.12.04.2025