top of page

Թրամփն «արդյունավետ հեռախոսազրույց» է ունեցել Մեքսիկայի նախագահի հետ

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի հայտարարել է, որ «արդյունավետ զրույց» է ունեցել Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումի հետ։

Մեքսիկայի նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու մասին հայտարարությունից հետո դա երկու երկրների ղեկավարների առաջին բանակցություններն էին:

«Հենց նոր հիանալի զրույց ունեցա Մեքսիկայի նոր նախագահ Կլաուդիա Շեյնբաում Պարդոյի հետ։ Նա համաձայնեց դադարեցնել միգրացիան Մեքսիկայով դեպի Միացյալ Նահանգներ՝ փաստացի փակելով մեր հարավային սահմանը: Մենք խոսեցինք նաև թմրամիջոցների զանգվածային ներհոսքն ԱՄՆ դադարեցնելու հնարավոր ուղիների, ինչպես նաև ԱՄՆ-ում այդ դեղերի օգտագործման մասին։ Շատ արդյունավետ զրույց էր»,– գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։

Ավելի վաղ Թրամփը խոստացել էր Մեքսիկայից և Կանադայից բոլոր ապրանքների համար25% մաքսատուրք սահմանել։

Շեյնբաումն, իր հերթին, չորեքշաբթի հայտարարել է, որ ինքը «հիանալի» զրույց է ունեցել, թեև Թրամփի հետ զրույցի բովանդակությունն այլ կերպ է ձևակերպել և որևէ նոր քաղաքականություն չի շոշափվել՝ փոխարենը կենտրոնացել են ներգաղթյալների ճգնաժամի դեմ Մեքսիկայի ընթացիկ ռազմավարության վրա, հաղորդում է CNN-ը:

X սոցիալական ցանցում հրապարակված գրառման մեջ Շեյնբաումն ասել է, որ ինքը Թրամփին ասել է, որ ներգաղթյալների քարավանները չեն ժամանում ԱՄՆ-ի հետ սահման, քանի որ դրանք «մշակվում» են Մեքսիկայում:

«Նախագահ Թրամփի հետ իմ զրույցում ես նրան բացատրեցի այն համապարփակ ռազմավարությունը, որը Մեքսիկան հետապնդում է միգրացիայի խնդրի լուծման համար՝ միաժամանակ հարգելով մարդու իրավունքները։ Դրա շնորհիվ ներգաղթյալներն ու քարավանները օգնություն կստանան նախքան սահման հասնելը: Վերստին հայտարարում ենք, որ Մեքսիկայի դիրքորոշումը սահմանները փակելը չէ, այլ կառավարությունների և ժողովուրդների միջև կամուրջներ կառուցելը»,-նշել է  Մեքսիկայի նախագահը:

bottom of page