Իլոն Մասկը Բայդենի վարչակազմին մեղադրել է դավաճանության մեջ
Իլոն Մասկը պետական դավաճանություն է որակել Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար նախատեսված նյութերը վաճառելու ԱՄՆ իշխանությունների որոշումը, որի շինարարությունը սկսել էր Դոնալդ Թրամփը պետության ղեկավարի պաշտոնում իր առաջին ժամկետում։
«100 տոկոսով դավաճանություն»,-գրել է Մասկը X-ի իր էջում։
2024 թվականի դեկտեմբերին The Daily Wire պորտալը, վկայակոչելով աղբյուրներին, հայտնել էր, որ Բայդենի վարչակազմը մտադիր է վաճառել չօգտագործված նյութերը Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար։ Ըստ այդ տվյալների՝ բաղադրիչներն արտահանվում են Հարավային Ամերիկայի սահմանից բեռնատարներով և աճուրդի են հանվում GovPlanet-ում, որտեղ, սովորաբար, վաճառվում են պետական նախագծերից մնացած ավելցուկները։